Թրամփի ընկերությունը մեկ միլիարդ դոլար ներդրում է ստացել նոր սոցցանցի համար

190

Դոնալդ Թրամփի ընկերությունը, որը նոր սոցիալական ցանց է գործարկում, հայտարարել է, որ  բորսա դուրս գալու ծրագրված օրվանից առաջ մեկ միլիարդ դոլար է ստացել  տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներից՝ չբացահայտելով մանրամասները։

Որոշ տվյալներով՝ ամբողջ նախագիծն այժմ գնահատվում է 4 միլիարդ դոլար։

«Մեկ միլիարդ դոլարը կարևոր ազդանշան է հաղորդում տեխնոլոգիական հսկաներին, թե գրաքննությանը և քաղաքական խտրականությանը վերջ տալու ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը։

Trump Media & Technology Group  ընկերությունը մտադիր է Truth Social սոցիալական ցանցը գործարկել եկող տարեսկզբին։

Twitter-ը և Facebook- Թրամփին ը արգելափակել էին հուվարին Կապիտոլիումի գրոհից հետո՝ հայտարարելով, որ նախկին նախագահը անկարգություններ է հրահրել և կարող է դա նորից անել։ Արգելափակման պահին նա Twitter-ում ուներ 89 միլիոն հետևորդ, Facebook-ում՝ 33 միլիոն, և Instagram-ում՝ 24,5 միլիոն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը Եվրոպային նախատել է միգրանտների նկատմամբ վերաբերմունքի համար
Հաջորդ հոդվածըԷրիկ Զեմմուրը Ֆրանսիային խոստանում է վերադարձնել «նախկին հզորությունը»