‘Թրամփի միակ սխալը’

2190

Դոնալդ Թրամփը պատմել է այն միակ սխալի մասին, որ, իր ասելով, ինքը թույլ է տվել 2016 թ.:

«Միակ բանը, որում ես սխալվել եմ, այն է, որ հաղթել եմ այն ընտրություններում, որոնցում սպասում է, որ կհաղթի խարդախամիտ Հիլարի Քլինթոնը: Խնդիրն այն է, որ նրանք մոռացել էին քարոզարշավ անցկացնել մի քանի նահանգներում»,- «կծել» է Թրամփը:

ԱՄՆ-ում հանրության ուշադրությունը բևեռված է նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի անպատշաճ գործողությունների քննության ուղղությամբ:

Այսպես, Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը, որ համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, երդման տակ հայտարարել է, որ իր կլիենտի ցուցումով է հանցագործություն կատարել՝ «լռության համար» կաշառք է տվել երկու կանանց, որոնք Թրամփին մեղադրում էին ամուսնական անհավատարմության մեջ:

Նախագահը նախկինում ամեն կերպ փորձում էր իրեն հեռու պահել այդ գործից՝ հայտարարելով, որ չի իմացել այդ վճարումների մասին:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադան «երկրաշարժ» է խոստացել Կրեմլում՝ Կիևում անցկացվող շքերթի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում կապույտ հազի աշխուժացում կա. ԱՆ-ն զգուշացնում է’