Թրամփի նախկին խորհրդականը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ կոնգրեսի նկատմամբ անհարգալի վերաբերմունք դրսևորելու համար

720

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Սթիվեն Բեննոնին մեղավոր ճանաչելու օգտին՝ կոնգրեսի նկատմամբ անհարգալի վերաբերմունքի համար։

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը չի ներկայացել խորհրդարանական հանձնաժողովի նիստին, որը հետաքննում է հունվարի 6-ին այն ժամանակվա նախագահի կողմնակիցների մասնակցությամբ Կապիտոլիումի վրա հարձակումը։

Երբ ստորին պալատի խոսնակը ստորագրի որոշումը, այն կփոխանցվի արդարադատության նախարարությանը, և այդ գերատեսչությունը որոշում կընդունի պաշտոնական մեղադրանքներ առաջարկելու վերաբերյալ։

Եթե Բեննոնի դեմ գործ հարուցվի, այն առաջինը չի լինի․ նախկինում Թրամփի զինակցին մեղադրել են Մեքսիկայի հետ պատի շինարարության համար նախատեսված գումարները մսխելու համար, սակայն պաշտոնը թողնելուց քիչ առաջ Թրամփը նրան ներում է շնորհել։

Սթիվ Բեննոնը գլխավորում էր Թրամփի նախընտրական շտաբը 2016 թ․ ընտություններում և հաղթանակից հետո ստացել էր Սպիտակ տան գլխավոր ռազմավարի պաշտոնը։ 2017 թ․ օգոստոսին Բեննոնը հեռացել էր Սպիտակ տնից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ պատահաբար գնդակահարել է օպերատորին
Հաջորդ հոդվածըԵղիսաբեթ II թագուհին գիշերն անցկացրել է հիվանդանոցում