‘Թրամփի որդին հույս է ունեցել վարկաբեկիչ նյութեր ձեռք բերել Քլինթոնի վերաբերյալ’

2170

‘

Դոնալդ Թրամփի որդին համաձայնել է  ԱՄՆ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ Նյու Յորքում հանդիպել ռուսաստանցի իրավաբանի հետ, երբ վերջինս խոստացել է վարկաբեկիչ նյութեր տրամադրել Դեմոկրատական կուսկացության թեկնածու Հիլարի Քլինթոնի վերաբերյալ: Այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել է New York Times-ը:

Թերթը գրել է, որ 2016 թ. հունիսի 9-ին՝ Թրամփի հաղթանակից մի քանի ամիս առաջ, նրա որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, փեսան՝ Ջարեդ Քուշները, և այն ժամանակ նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը «Թրամփ-թաուերում» հանդիպել են իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, որը, New York Times-ի տվյալներով՝ «կապ ուներ Կրեմլի հետ»:

Դոնալդ Թրամփ-կրտսերը չի հերքել հանդիպման փաստը, սակայն նշել է, որ իրավաբանը չի կարողացնել ներկայացնել «նշանակալի որևէ տեղեկություն»:

Ամերիկյան նախագահական ընտրարշավում Թրամփի թիմի և ռուսաստանյան իշխանությունների դավադրության մասին պնդումները ԱՄՆ նոր նախագահին հետապնդում են նրա պաշտոնավարման բոլոր հինգ ամիսների ընթացքում:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Բազմահազարանոց ցույց Ստամբուլում՝ ընդդեմ Էրդողանի’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Սիրտը’