‘Թրամփի քարոզարշավը «սիրո տո՞ն» է’

1003

ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերքել է այն մեղադրանքները, թե ինքը խրախուսում է բռնությունները հանրահավաքների ընթացքում: Ինչպես հաղորդել է Politico պարբերականը, նա իր նախընտրական քարոզարշավն անվանել է սիրո տոն:

Թրամփը լրատվամիջոցներին մեղադրել է գույները խտացնելու մեջ: « Գիտե՞ք՝ քանի մարդ է տուժել իմ հանրահավաքներում: Գրեթե ո՛չ մի:  Գուցեև ինչ-որ մեկին հարվածել են մի անգամ, բայց բռնություն չի եղել»,- հայտարարել է միլիարդատերը Հյուսիսային Կառոլինայում ընտրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ հանրահավաքներում ժամանակ առ ժամանակ անկարգություններ լինում են, սակայն ընդհանուր առմամբ՝ դրանք անցնում են խաղաղ, նշում է РИА Новсти-ն:

Մարտի 13-ին տեղեկացվել է, որ Օհայոյում հանդիպման ժամանակ Թրամփի վրա փորձել է հարձակվել մի սևամորթ ցուցարար, սակայն թիկնապահները «օղակի մեջ» են առել նախագահի թեկնածուին: Ավելի ուշ միլիարդատերը հայտարարել է, թե հատուկ ծառայությունները պարզել են, որ այդ «մոլագարը» կապ է ունեցել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գերդա Վեգեները. խեղճ Էյնար, խեղճ Լիլի’