ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «քիչ հավանական» է համարում, որ ինքն իրեն ներում կշնորհի, եթե 2024 թ․ հաղթի նախագահական ընտրություններում, քանի որ ինքն օրենք չի խախտել և ոչ մի վատ բան չի արել։
«Կարծում եմ՝ դա քիչ հավանական է․․․ Ես ոչ մի վատ բան չեմ արել»,- ասել է նա NBC հեռուսատաալիքի եթերում։
Քաղաքական գործիչը նշել է, որ արդեն հնարավորություն ունեցել է «ներման արժանանալու» ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին օրը, ինչը նրան կփրկեր «բոլոր փաստաբաններից և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կեղծ մեղադրանքներից»։
«Վերջին բանը, որ ես կանեմ՝ ինքս ինձ ներում շնորհելն է»,- ասել է Թրամփը։
Փոխանցում է tass.ru-ն։