‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս անգամ դրանք կվերաբերեն Հյուսիսային Կորեայի հետ բիզնես անող ընկերություններին:
Թրամփի խոսքով՝ նոր սահմանափակումները նպատակ ունեն հյուսիսկորեական վարչակարգին զրկել «եկամուտների աղբյուրներից, որոնցով ֆինանսավորվում են մարդկությանը հայտնի ամենամահաբեր զենքի ստեղծման աշխատանքները»:
Հարավային Կորեայի նախագահի և Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ Թրամփը տեղեկացրել է, որ հրամանագիր է ստորագրել, որոնցով ընդլայնվում են պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի: Մասնավորապես՝ ամերիկյան ֆինանսների նախարարությունը կարող է պատժել այն ընկերություններին, որոնք աշխատում են կորեական բանկերի կամ ֆիրմաների հետ:
Նախօրեին խոսքակռիվը ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հերթական թափն է ստացել. չորեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Թրամփը խոստացել է իրական սպառնալիքի դեպքում «իսպառ ոչնչացնել ԿԺԴՀ-ն», իսկ Փհենյանն, իր հերթին՝ ամերիկյան նախագահի ելույթը համեմատել է «շան հաչոցի» հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘