‘
Կիրակի առավոտյան Թրամփն իր 12-օրյա ասիական շրջայցի շրջանակներում ժամանել է Ճապոնիա: Սա Ասիայի երկրներում ամերիկյան նախագահի ամենաերկար շրջագայությունը կլինի վերջին 25 տարում:
Շրջայցն անցնում է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարձր լարվածության մթնոլորտում: Սպասվում է, որ Թրամփը կպաշտպանի Հարավային Կորեային և Ճապոնիային, իսկ Չինաստանին կոչ կանի ավելի խիստ դիրքորոշում ունենալ Փհենյանի հետ հարաբերություններում:
Ինքնաթիռում ԱՄՆ նախագահը լրագրողներին հաղորդել է, որ շրջայցի ընթացքում հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք Պուտինից օգնություն ենք ակնկալում Հյուսիսային Կորեայի հարցում»,- պարզաբանել է նա:
Փոխանցել է BBC-ն:
‘