Թրամփ․ ԱՄՆ-ը «դժոխք է գլորվում», բայց ես կարող եմ փրկել երկիրը

117

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի ընտրություններին՝ առանց վախենալու մեղադրանքներից և բանտարկությունից, քանի որ ուզում է փրկել երկիրը, որը «դժոխք է գլորվում»։

Նման կարծիք նա հայտնել է SiriuxXM ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։

«Այո՛, արժի։ Մեր երկիրը գլորվում է դժոխք։ Ես հավատում եմ, որ երկիրը վերջին շանսն ունի։ Սրանք ամենակարևոր ընտրություններն են, որ երբևէ եղել են մեզ մոտ․․․ Մեր երկիրը քանդվում է․․․, իսկ ես կարող եմ շատ արագ դա փոխել և փրկել ԱՄՆ-ը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արժի ամեն ինչից հրաժարվել և առաջադրվել նախագահի պաշտոնում, չէ՞ որ նախկին նախագահին բանտարկություն է սպառնում։

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «փորձանքի մեջ է, մեզ վրա բոլորը ծիծաղում են»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկիրը վերածում է բանանային հանրապետության՝ քրեական հետապնդման ենթարկելով քաղաքական ընդդիմախոսներին։ Նա Բայդենի վարչակազմի աշխատակիցներին անվանել է «ավազակներ ու ֆաշիստներ», իսկ պետության կառավարումը՝ ֆաշիստական։ Անձամբ Բայդենին Թրամփը համարում է Միացյալ Նահանգների պատմության ընթացքում ամենավատ նախագահը, որը, նրա խոսքով, չի կարողանում ոտքի վրա մնալ պաշտոնական արարողությունների ժամանակ և ընկնում է օդանավի շարժասանդուղքի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը ընդգրկվել է «Խաղաղարար» բազայում
Հաջորդ հոդվածըԱֆղանստանում բարձրագույն կրթությամբ 1,5 մլն գործազուրկ կա