ԱՄՆ զորքերը այն երկրներում են գտնվում, որոնց անունները շատ ամերիկացիներ նույնիսկ երբևէ չեն էլ լսել։
Այդ մասին չորեքշաբթի, Այովայում իր համակիրների առջև ելույթ ունենալիս, հատարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Հեռարձակումն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։
«Մենք այնպիսի երկրներում ենք, որոնք նույնիսկ մեզ բարի չեն ցանկանում, այն երկրներում, որոնց անունները ձեզնից շատերը նույնիսկ չեն լսել»,- ասել է նա՝ շեշտելով, որ իր նախագահության ընթացքում « ոչ մի պատերազմ չի սկսվել»։
Թրամփը նշել է, որ 2023 թ․ հոկտեմբերի 7-ի դեպքերը, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները Գազայի հատվածից թափանցեցին Իսրայելի տարածք, տեղի են ունեցել «ԱՄՆ թույլ նաագահ Ջո Բայդենի» պատճառով։ Ավելի վաղ նա հայտարարելէ, որ Բայդենին համարում է «ԱՄՆ պատմության ընթացքում ամենակոռումպացված և ոչ բանիմաց նախագահը»։