ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ վաշինգտոնյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն և անիրազեկություն է դրսևորել Ուկրաինայի հարցում։
Հանրապետական Թրամփը ելույթ է ունեցել Նևադայում իր համակիրների առջև։
Ըստ նախկին նախագահի՝ Ռուսաստանն, իբր, որոշել է հատուկ գործողություն անցկացնել Ուկրաինայում այն բանից հետո, երբ հետևում էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը։
«Իմ օրոք նրանք երբեք դա չէին անի»,- հավաստիացրել է ԱՄՆ նախկին նախագահը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ղեկավարությունը տեսել է Բայդենի «թուլությունն ու անտեղյակությունը», և պնդել է․ «Իմ օրոք ոչ մի նման բան չէր լինի, հարյուր տոկոսով»։
Փոխանցում է tass.ru-ն։