Թրամփ․ Բայդենը պետության թշնամին է

160

ՀԴԲ-ի կողմից իր կալվածքում խուզարկությունից հետո առաջին անգամ կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփը երկրի նախագահ Ջո Բայդենին անվանել է «պետության թշնամի» և գանգատվել է, որ Բայդենը ՀԴԲ-ն օգտագործում է որպես գործիք՝  քաղաքական հակառակորդի՝ իր դեմ պայքարում։

Փենսիլվանիա նահանգում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով հազարավոր կողմնակիցների առջև՝ նախկին նախագահը հայտարարել է, որ այն ռեյդը, որի ընթացքում դաշնային գործակալները  գաղտնի փաստաթղթեր էին փնտրում, «Ամերիկայի պատմության մեջ ցանկացած վարչակարգի կողմից իշխանությունը չարաշահելու ամենացնցող դեպքերից էր»։

Խուզարկություն անցկացրած ՀԴԲ գործակալները, ի դեպ, տասնյակ դատարկ թղթապանակներ էին հայտնաբերել՝ «գաղտնի» մակագրությամբ, իսկ Թրամփի անձնական աշխատասենյակից առգրավել էին հույժ գաղտնի փաստաթղթեր։

Նախկին նախագահի նկատմամբ հետաքննություն է տարվում գաղտնի փաստաթղթերի կապակցությամբ։ Թրամփն ինքը հայտարարում է, թե ոչ մի խախտում թույլ չի տվել։

Հանրահավաքում նախկին նախագահն անդրադարձել է նաև ծանոթ թեմաների՝ ոչնչով չախացուցված հայտարարություններ, թե 2020 թ․ ընտրությունները գողացել են իրենից, հարձակումներ Դեմոկրատական կուսակցության մրցակիցների վրա և կոչեր՝ «փրկենք մեր երկիրը»։ Թրամփը նաև մի քանի անգամ կոչ է արել մահապատժի ենթարկել թմրավաճառներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՊՆ․ ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով՝ Ռուսաստանը թույլ է տվել 60 լրագրողների մուտքը ԶԱԷԿ
Հաջորդ հոդվածըՕբաման «Էմմի» մրցանակ է ստացել