ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է արկղերով գաղտնի փաստաթղթեր պահելու մեջ, որոնք 20 անգամ գերազանցում են այն տուփերի քանակը, որոնք հայտնաբերվել են իր Մար ա Լագո նստավայրում (Ֆլորիդա նահանգ)։
«Գիտեի՞ք, որ Բայդենը 20 անգամ ավելի շատ արկղեր ունի, քան ես։ Գիտեի՞ք, որ նա գաղտնի տվյալներ է պահում այն ժամանակներից, երբ դեռ սենատոր էր»,- ամերիկացի ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ պնդելով, որ Բայդենը գողացել է այդ փաստաթղթերը։
«Այն, ինչ նա է արել, հանցագործություն է»,- համոզված է նախկին նախագահը։
Հունիսին Թրամփին գաղտնի փաստաթղթերի անպատշաճ պահման մեղադրանք է ներկայացվել։ Այդ մեղադրանքները նա համարում է բացարձակ քաղաքական որոշում, որը կայացրել է ԱՄՆ գործող դեմոկրատ նախագահ Բայդենի վարչակազմը։
Փոխանցում է tass.ru-ն։