Թրամփ․ «Ուկրաինայի համար փող կա, դպրոցների համար՝ ոչ»

377

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան օրենսդիրներին կոչ է արել զբաղվել ամերիկյան դպրոցներում անվտանգության ապահովմամբ՝ փոխանակ փող ծախսելու Ուկրաինային զենք մատակարարելու վրա։

 Ելույթ ունենալով Հյուսթոնի համաժողովում, որը կազմակերպել էր ԱՄՆ-ում զենք կրելու սահմանափակումների դեմ պայքարող գլխավոր լոբբիստական կազմակերպությունը՝ Ազգային հրաձգության ընկերությունը (NRA), Թրամփը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես է կառավարությունը 40 միլիարդ դոլար գտնում Ուկրաինայի համար, բայց հնարավորություն չունի պաշտպանելու երեխաներին։

Թեքսասում դպրոցի վրա վերջին հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էին 19 աշակերտ և երկու ուսուցչուհի, ամերիկյան հանրությունը կրկին բարձրացրել է զենք կրելու մասին օրենքը խստացնելու անհրաժեշտության հարցը։

NRA-ն, որի կազմում հինգ միլիոն մարդ է հաշվվում, հանդես գալիս սահմանափակումների դեմ՝ հայտարարելով, որ օրինապաշտ ամերիկացիների իրավունքները ոտնահարելով՝ խնդիրը չի լուծվի, դրա փոխարեն պետք է մշակել դպրոցների պահպանության համակարգ։

Քաղաքացիների զենք կրելու իրավունքը  ամրագրված է ԱՄՆ սահմանադրության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆազարբաևը հայտարարել է, որ իր ազգականները չպետք է օրենքից թաքնվեն
Հաջորդ հոդվածըԱրթուր Բազեյանը` Եվրոպայի փոխչեմպիոն