‘Թրամփ. ԱՄՆ-ն պետք է ճանաչի Իսրայելի գերիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ’

1033

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի գերիշխանությունը օկուպացված Գոլանի բարձունքների նկատմամբ:

Իսրայելը Սիրիայի այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն է հաստաել 1967 թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ, սակայն միջազգային հանրությունը մինչ օրս հրաժարվում է Գոլանի օկուպացիան օրինական ճանաչել:

«52 տարի անց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լիովին ճանաչի Իսրայելի գերիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք չափազանց մեծ ռազմավարական նշանակություն ունեն Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանի կայունության համար»,- Twitter-ում գրել է ամերիկյան նախագահը:

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն անմիջապես շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ նույնպես Twitter-ում: «Այն ժամանակ, երբ Իրանն ուզում է Սիրիան օգտագործել որպես հարթակ՝ Իսրայելը ոչնչացնելու համար, նախագահ Թրամփը խիզախորեն ճանաչում է իսրայելական գերիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Շնորհակալություն, նախագահ Թրամփ»,- գրել է Նեթանյահուն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկին պատրաստ է բանակցել ՌԴ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով’