‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Գերմանիան «Ռուսաստանի գերին» է դարձել: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ:
Ամերիկայի առաջնորդը քննադատել է Բեռլինի կողմից «Հյուսիսային հոսք-2»-ին մասնակցելը: Նա ընդգծել է, որ «ծայրաստիճան անընդունելի» է համարում այն իրավիճակը, երբ ԱՄՆ-ն է վճարում Եվրոպան Ռուսաստանից պաշտպանելու համար, մինչդեռ Գերմանիան, լինելով տարածաշրջանի ամենահարուստ երկիրը, պաշտպանում է Ռուսաստանի տարածքից եկող գազամուղի շինարարությունը:
«Հյուսիսային հոսք-2»-ը գազամուղի նախագիծ է Ռուսաստանի և Գերմանիայի միջև, որն անցկացվելու է Բալթիկ ծովի հատակով: Նախագծի ընդհանուր հզորությունը գնահատվում է տարեկան 55 միլիարդ խմ գազ: Գազատարի շահագործումը նախատեսված է 2019 թ. վերջին:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘