‘Թրամփ. Թերեզա Մեյի brexit-ը կսպանի ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանագիրը’

3138

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, ամենայն հավանականությամբ, չի կարող առևտրի վերաբերյալ պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ, եթե կանաչ լույս տրվի Թերեզա Մեյի առաջարկած brexit-ի ծրագրին:

Մեյը հույս ուներ ամերիկյան նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում քննարկել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու հեռանկարները: Նրա խոսքով՝ brexit-ը տնտեսական աճի հնարավորություններ կստեղծի թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Մեծ Բրիտանիայում:

ԱՄՆ նախագահը նույնպես հույս է հայտնել, որ Թերեզա Մեյի քաղաքականությանն ընդդիմացող՝ արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը կվերադառնա կառավարության կազմ, որովհետև, Թրամփի խոսքով՝ նա գերազանց վարչապետ կլինի:

Դաունինգ-սթրիթն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Թրամփի այս հայտարարություններին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ն հայտնել է Կուրտուայի հրաժարագնի չափը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի’