‘Թրամփ. «Ժամանակն է, որ վերջ տանք քաղաքական բարեկրթությանը»’

1361

Լոնդոնի ահաբեկչության հաջորդ օրը Դոնալդ Թրամփը մի շարք մեկնաբանություններ է  արել, որոնցում կոչ է արել «վերջ տալ քաղաքական բարեկրթությանը և խելք հավաքել», հակառակ դեպքում «ամեն ինչ ավելի վատ կլինի»:

Թրամփը նաև «կպել» է Լոնդոնի քաղաքապետին՝ հայտարարելով. «Յոթ զոհ, 48 վիրավոր՝ ահաբեկչության արդյունքում, իսկ Լոնդոնի քաղաքապետն ասում է, թե «անհանգստանալու կարիք չկա»»:

Դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Բրիտանիային՝ օգտագործելով դիվանագիտական լեզու. «Ամերիկան աղոթքներ  և ցավակցություններ է հղում նրանց, ովքեր տուժել են ահաբեկչության հետևանքով: Մենք ավելի, քան նախկինում՝ լի ենք վճռականությամբ՝ պաշտպանելու ԱՄՆ-ը և մեր դաշնակիցներին այն թշնամուց, որը պատերազմում է անմեղ մարդկանց դեմ: Այս չարագործությունն արդեն բավական երկար ժամանակ է շարունակվում: Արյունահեղությունը պետք է դադարեցվի, և այն կդադարեցվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Լոնդոնի քաղաքապետին ուղղված «թվիթին» ի պատասխան՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այդ արտահայտությունն անելիս քաղաքապետը նկատի է ունեցել, որ փողոցներում զինված ոստիկանական պարեկներ են շրջում, և դրանից «անհանգստանալու կարիք չկա»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բալայան. Լապշինի գործով միջազգային հանրության լռությունը ոգեշնչել է Բաքվին’
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդում պատմել են, թե որտեղ է Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի աղբյուրը’