‘Թրամփ. Ինտերնետ-ընկերություններն անարդար են Հանրապետական կուսակցության նկատմամբ’

2024

Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, թե ԱՄՆ-ում անօրինական կարող է համարվել այնպիսի ընկերությունների և կայքերի գործունեությունը, ինչպես՝ Twitter-ը, Facebook-ը և Google-ը, քանի որ դրանք փորձում են անտեսել Հանրապետական կուսակցության կողմնակիցների կարծիքը:

«Կարծում եմ, որ և՛ Google-ը, և՛ Facebook-ն ու Twitter-ը շատ անարդարացի են պահպանողականների և հանրապետականների հանդեպ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահը:

Ի հաստատումն իր խոսքերի՝ նա ավելի ուշ Twitter-ում գրել է, որ Google-ն իր կայքում հրապարակել է նախկին նախագահ Բարաք Օբամայի բոլոր ուղերձներն ազգին, սակայն դադարեցրել է այդ պրակտիկան իր իշխանության գալուց հետո:

 «Կարծում եմ՝ դա շատ լուրջ խնդիր է, քանի որ նրանք փորձում են անտեսել երկրի բնակչության մեծ մասի կարծիքը, մինչդեռ մարդիկ դա չեն ուզում: Դա ճիշտ չէ, արդարացի չէ: Դա չի կարող օրինական լինել: Եվ մենք կտեսնենք: Մենք ուղղակի արդարություն ենք ուզում»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Շնորհակալություն Սոբյանինին՝ արյանս նորմալ ճնշման համար»’
Հաջորդ հոդվածը‘Հայ մասնագետները այցելել են Թբիլիսիում վթարից տուժածներին’