‘Թրամփ. Պատերազմը կդառնա Իրանի վախճանը’

1084

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Իրանին խստորեն նախազգուշացրել է, որ երկու երկրների միջև հակամարտության դեպքում Իրանը կդադարի գոյություն ունենալ:

«Եթե Իրանն ուզում է պատերազմել, ապա դա կլինի նրա պաշտոնական վախճանը: Այսուհետ երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»,- մայիսի 19-ին իր twitter-յան էջում գրել է Թրամփը:

Վերջերս ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմանավեր և օդուժ է ուղարկել Պարսից ծոց:

Թրամփի մեկնաբանություններն ավելի կոշտ հռետորաբանություն են ձեռք բեևում՝ վերջին շրջանում Իրանի հետ ռազմական հակամարտության ծագման հավանականությունը նվազեցնելու փորձերի համեմատ:

Անցյալ կիրակի՝ մայիսի 19-ին, Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահը խոստացել է Իրանին թույլ չտալ միջուկային զենք մշակել, սակայն նաև նշել է, թե չի ուզում իրավիճակը հասցնել ռազմական բախումների:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել ՍԴ. ՀԺ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Զելենսկուն չի շնորհավորի պաշտոնակալության առիթով’