‘«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ». Բնակչության թիվը նվազել է 194 157-ով, իսկ ընտրողներինը` ավելացել 202 346-ով’

1374

2001 և 2011թթ.-ի մարդահամարների տվյալներով` ՀՀ բնակչությունը նվազել է 194 157-ով, իսկ 2003 և 2013 թթ.-ի ընտրողների թվերի համեմատությունից կարելի է արձանագրել, որ ընտրողների թիվն աճել է 202 346-ով: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց համեմատությունը այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանի աջակցությամբ իրականացնում է 2013 թ. Հանրապետության նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ: Ընտրացուցակներում առկա է 10,773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունով մեկ առկա է առանց հասցեի կամ առանց տան/շենքի և բնակարանի հասցեի 5,715 ընտրող: 49,843 ընտրողների մոտ բացակայում են ծննդյան օրվա և ամսվա տվյալները: Ընտրացուցակներում առկա է 73,087 ընտրող, որոնք ծնվել են մինչև 1932թ. հունվարի 1-ը, և 5,613 ընտրող` ծնված 1995թ. հունվարի 1-ից հետո:

Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց, որ ԹԻՀԿ-ը պատրաստվում է ներկայացնել իր առաջարկությունները վեր հանված հնարավոր խախտումները վերացնելու և ընտրություններն ավելի թափանցիկ և օրինական անցկացնելու համար: Այս մասին հաղորդում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Ընտրացուցակներում կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կան’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ’