Թրասը խոստացել է ավելացնել ռազմական ծախսերը

337

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է, որ մինչև տասնամյակի վերջը ՀՆԱ-ի 3 %-ով կմեծացնի ռազմական ծախսերը, եթե ընտրվի երկրի վարչապետի պաշտոնում։

Վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին Թրասը հայտարարել է հուլիսի 11-ին։ Այն ժամանակ նա խոստացել էր վարչապետության «առաջին իսկ օրվանից նվազեցնել հարկերը»։

Ընդհանուր առմամբ՝ ավելի վաղ պահպանողականների առաջնորդի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու մասին հայտարարել էր 11 պատգամավոր, նրանցից երեքը հետո հայտարարել էին ընտրարշավից դուրս գալու մասին։

Չորեքշաբթի առաջին փուլի քվեարկությունից հետո ընտրարշավից դուրս են մնացել նաև ֆինանսների նախկին նախարար Նադիմ Զախավին և ԱԳՆ նախկին ղեկավար Ջերեմի Հանթը։

Երկրորդ փուլի քվեարկությունն այսօր է։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶինվոր է սպանվել
Հաջորդ հոդվածըՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7–րդ փաթեթը` շաբաթվա ընթացքում