Թրասը ՆԱՏՕ-ի գագաթնաժողով անցկացնելու առաջարկ է արել

387

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովի գումարումը՝ Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածներից հետո։

Ինչպես նշվում է երկուշաբթի երեկոյան Դաունինգ սթրիթի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, բրիտանական կառավարության ղեկավարը այդ կոչով հանդես է գալու երեքշաբթի, օնլայն ձևաչափով G7 պետությունների առաջնորդների հանդիպմանը։

«Ուկրաինայի պայքարի հսկայական միջազգային աջակցությունը կտրուկ հակադրվում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի մեկուսացմանը,- ասվում է Թրասի ելույթում։- Ոչ ոք, Ուկրաինայից ավելի, խաղաղություն չի ցանկանում։ Մեր կողմից՝ մենք չպետք է  թուլացնենք մեր վճռականությունը՝ օգնելու նրանց հաղթել»։

Նշվում է, որ G7-ի հանդիպմանը, որին մասնակցելու է Ուկրաինայի նախագահը, Բրիտանիայի վարչապետը նաև դիմելու է գործընկերներին՝ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցային քաղաքականությունը շարունակելու խնդրանքով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է արևելյան հատվածում՝ հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԱնդրես Ինիեստա․ Հաճույքով կվերադառնայի «Բարսելոնա»