Թրասը չի հրաժարվի վարչապետի պաշտոնից

467

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը երկուշաբթի հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իշխող Պահպանողական կուսակցության մի շարք պատգամավորների հորդորին։

«Ես այդ պաշտոնում ընտրվել եմ, որպեսզի քաղաքականություն վարեմ ի շահ երկրի։ Մենք չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում։ Մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ ժամանակ ծախսել Պահպանողական կուսակցության մասին խոսակցությունների վրա, դրա փոխարեն՝ պետք է գործ անենք։ Սա իմ հորդորն է գործընկերներիս,- բրիտանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։- Ես կմնամ իմ պաշտոնում, որպեսզի գործեմ հօգուտ ազգային շահերի»։

Թրասը նաև համոզմունք է հայտնել, որ Պահպանողական կուսակցությանը կտանի մինչև 2024 թ․ վերջերը կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ–ում աղետի է ենթարկվել Սու-34 ռազմական օդանավը
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Էրլինգ Հոլանդը 10-րդն է