Թրյուդո․ Կանադան ստույգ չգիտի՝ ինչ երեք օբյեկտներ են խոցվել Հյուսիսային Ամերիկայում

571

Կանադայի կառավարությունը  հստակ չգիտի՝ ինչ երեք օբյեկտներ են խոցվել անցյալ շաբաթ Կանադայի և ԱՄՆ-ի օդային տարածքներում։

Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ Նասսաուում Կարիբյան միության պետությունների գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք մինչ օրս հստակ չգիտենք՝ ինչ օբյեկտներ են դրանք եղել, բայց գիտենք, որ դրանք իրական սպառնալիք են ներկայացրել քաղաքացիական ավիաթռիչքների համար, ուստի մենք պետք է նման միջոցներ ձեռնարկեինք»,- ասել է վարչապետը։

Թրյուդոն նշել է, որ Հյուսիսային Ամերիկայի աէրոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ուժերի կողմից խոցված երեք օբյեկտների վերաբերյալ դեռ շատ հարցեր կան, որոնց հարկավոր է պատասխանել։ «Եվ մենք աշխատում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ, որպեսզի ստանանք այդ պատասխանները»,- ասել է Կանադայի վարչապետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման 35-ամյակ. խոհեր, արձանագրումներ, փաստեր
Հաջորդ հոդվածըYomiuri․ Ճապոնիան մտադիր է խոցել իր օդային տարածքը խախտած օդապարիկները