‘Թևան Պողոսյանը հերքում է պաշտոն ստանալու մասին լուրը’

687

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Facebook-ում հերքել է «ՀԺ»-ի այսօրվա հրապարակած լուրը:

Թևանը Պողոսյանը մասնավորապես գրել է. «Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու: Հայտարարում եմ, որ հրապարակվածն իրականության հետ որևէ կապ չունի, կարծում եմ՝ նաև տրամաբանության:

Խնդրում եմ իմ սիրելի լրատվամիջոցի հարգելի գործընկերներին հնարավորության դեպքում հերքել այս «տեղեկատվությունը»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի 40 դպրոցներում դասերը կսկսվեն ուշացումով’
Հաջորդ հոդվածը‘ՔԿՀ-ներում կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնելատեղերը ‘