‘
«Երեկվա ընտրությունները խայտառակություն էին, այն իմաստով, որ անհասկանալի էր գաղափարը. ընտրվեց մի մարդ, ում նկարն էր միայն հնարավոր տեսնել պաստառների վրա, իսկ չընտրվեց այն մարդը՝ Ստյոպա Սաֆարյանը, ում գիտեին բոլորը: Նա ամբողջ օրը անցնում էր բոլոր թաղերով, հանդիպում մարդկանց հետ»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով, որ կուսակցությունը պատրաստվում է ներկայացնել արձանագրված խախտումների փաթեթ, իսկ երբ փաթեթը պատրաստ լինի, կորոշվի, թե արդյոք «Ժառանգությունը» բողոքարկելո՞ւ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ:
‘