‘Թևան Պողոսյան. ՆԱՏՕ-ն ոչ մի պարագայում չի վնասի Ալյանսի անդամ-երկրի շահերը’

594

ՆԱՏՕ-ն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, որտեղ սիրում են իրենց գործընկերներին դնել բարդ իրավիճակների մեջ, ունի մի ավանդույթ՝ ոչ մի պարագայում չվնասնել Ալյանսի անդամ-երկրի շահերը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

«Թուրքիայի կողմից Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորումը եւ Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծումները ՆԱՏՕ-ին չհարկադրեցին Անկարայի նկատմամբ կիրառել հրապարակային պատիժներ»,-ասել է Պողոսյանը: Նա հաղորդել է, որ ՆԱՏՕ ԽՎ վերջերս կայացած նիստում հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը կոչ էր արել ուշադրություն դարձնել Թուրքիայի կողմից Սիրիայում իսլամիստ-զինյալներին բազմակողմանիորեն աջակցելու ակնհայտ փաստերի վրա: 

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը զուրկ է քաղաքական չեզոքություններից’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիայի մարզաբազայում փնտրում էին պայթուցիկներ’