‘ Ժամանակավոր աշխատանքային և քննչական խմբեր, թեժ գիծ. ԼՂՀ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է ԱԺ ընտրություններին ‘

1208

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԼՂՀ դատախազությունում գործում է «Թեժ գիծ»:Ընտրական գործընթացին առնչվող խախտումների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` /047/ 94-32-48, /047/ 95-03-80, /047/ 97-01-04:

«Թեժ գիծ»-ը գործում է աշխատանքային բոլոր օրերին, ժամը 9.00-18.00-ն: Ընդմիջում` ժամը 13.00-14.30-ը: Բացի այդ, Ազգային Ժողովի ընտրությունների անցկացման ընթացքում օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու, քաղաքացիների ու իրավաբանականանձանց դիմում-բողոքները քննարկելու և ընթացքավորելու, ինչպես նաև ընտրություններիընթացքում  իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և քրեական գործերովնախաքննություն կատարելու նպատակով ԼՂՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամաններով ստեղծվել են ժամանակավոր  աշխատանքային խումբ և քննչական խումբ: 

Նախորդ հոդվածը‘Օխոտի ծովում ձկնորսանավ է խորտակվել. ավելի քան 50 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզում տեղի է ունեցել քարաթափում’