‘
Իսպանական Marca պարբերականը հրապարակել է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հարցազրույցը՝ արված 2008 թվականին: Այդ ժամանակ նրանք հանդես էին գալիս համապատասխանաբար «Վասկո դա Գամա»-ում և «Սանթոս»-ում: Հարցազրույցի ընթացքում երկու խաղացողներն էլ հայտարարել են, որ Մադրիդի «Ռեալ»-ը համարվում է նրանց երազանքի թիմը:
«Իմ երազանքի թի՞մը: «Ռեալ»-ն է: Դա աշխարհի լավագույն թիմն է»,- նշել է Կոուտինյոն, որից հետո նույն պատասխանն է տվել նաև Նեյմարը:
Այդ հարցազրույցից 5 տարի անց Նեյմարը տեղափոխվեց «Բարսելոնա», որտեղից վերջերս ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ: Կոուտինյոն իր եվրոպական կարիերան սկսել է Միլանի «Ինտեր»-ից, իսկ հիմա միջազգային ԶԼՄ-ների հաղորդմամբ կարող է «Լիվերպուլ»-ը փոխարինել «Բարսելոնա»-ով:
‘