‘
Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև:

‘