‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ’

812

Հանրապետության տարածքում` մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-15-ին էապես չի փոխվի, 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        31.00C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             5.10C (1991 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        17.60C

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. «Քրիստիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսսին հավասարապես ուժեղ ֆուտբոլիստներ են»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Հաջորդ մրցաշրջանում կմնամ «Բավարիայում»»’