‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև’

1464

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ին , 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև: Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-20-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
 
Երևանում հոկտեմբերի 16-17-ին , 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Նախորդ հոդվածը‘Սկսվում են գայլերի մորթիների ընդունման աշխատանքները’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Դասական քաղաքականությունը՝ որպես պետականության առկայության միակ երաշխիք ‘