‘Ժամը 17:30-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն’

1093

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում,  Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում,  Նոյեմբերյանում, Տավուշում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Վարդենյաց, Սարավանի և Մեղրու  լեռնանցքներում տեղում է  ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման  աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Սամվել Աբրահամյան. Սահմանադրական փոփոխությունները՝ ցմահ իշխելու խնդիր (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իրավիճակի միակ պատասխանատուն Բաղրամյան 26-ն է’