‘Ժամը 18-ի դրությամբ տեղական հանրաքվեի արդյունքները. Լոռի’

1471

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Լոռի, Սյունիք և Տավուշ մարզերի մի շարք համայնքներում անց են կացվում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներ:

Նշել էինք նաեւ, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով դեմ քվեարկել այդ հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեի արդյունքները վավեր կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկի ընտրացուցակներում գրանցված ընտրողների 1/3-ը: Այսինքն, նույնիսկ տոտալ` 100 տոկոսանոց կեղծիքների պարագայում, իշխանություններին անհրաժեշտ է ապահովել ընտրողների առնվազն 1/3-ի մասնակցությունը: 

Մեզ հասած տեղեկությունները, ժամը 18-ի դրությամբ Լոռու մարզից մասնակցության այսպիսի պատկեր էր.

 

 

 
 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀԱԿ ներկայացուցիչների տվյալներով

 

 

 

 

 

 

 

համայնք և տեղամաս

ընտրողների ընդհանուր թիվը

քվեարկության մասնակիցների թիվը

մասնակցության տոկոսը

հանրաքվեին դրված հարցը ընդունվելու համար <կողմ>  ձայների անհրաժեշտ նվազագույն թիվը

 

Թումանյան

1535

613

39.9

512

 

Շամուտ

238

81

34.0

79

 

Մարց

384

117

30.5

128

 

Քարինջ

479

187

39.0

160

 

Լորուտ

718

220

30.6

239

 

Աթան

210

97

46.2

70

 

Ահնիձոր

176

73

41.5

59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, զարմանալիորեն, ողջ օրվա ընթացքում ԿԸՀ-ն իր կայքում հանրաքվեի արդյունքների մասին տեղեկություններ չէր հրապարակում:

Հ.Գ. Հավելենք, որ հանրաքվեի արդյունքները հաշվում են ըստ համայնքների` առանձին-առանձին: 

Նախորդ հոդվածը‘Ժամը 16-ի դրությամբ իշխանությունները չեն կարողացել ապահովել հանրաքվեի համար «անհրաժեշտ»` ձայների 1/3-ը’
Հաջորդ հոդվածը‘Առնվազն Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը մերժել են հանրաքվեն’