‘Ժանգ Վենկան ասել է, որ Հյուսիս-հարավը որակով կառուցելու համար միջոցներ կձեռնարկի’

4068

Տրանպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպմանը խոսել է Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք հարցերի մասին, տեղեկացնում են նախարարությունից։

Վահան Մարտիրոսյանը Ժանգ Վենկային ներկայացրեց իր դիտարկումները՝ կապված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Նա ընդգծեց, որ ցանկացած թերացում անընդունելի է, և ճանապարհը պետք է կառուցվի բարձր որակով։

ԱԶԲ փոխնախագահը, ծանոթանալով խնդրի մանրամասներին, նշեց, որ իրենք ևս միջոցներ կձեռնարկեն դրանց լուծում տալու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշտարակ-Թալին հատվածում իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին։

Քննարկվեցին նաև Մ-6 Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման նախագծերի ժամկետների և որակի հետ կապված մի շարք հարցեր։

Նախորդ հոդվածը’33-ամյա տղամարդը Դիլիջանում ապօրինի անտառ հատողների խումբ էր ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Տեխասում բապտիստական եկեղեցու վրա հարձակման հետեւանքով 26 մարդ է զոհվել’