‘
Ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն որոշել է բաժանվել իր ընկերուհուց, որի պատճառով նա մի քանի անգամ ստիպված է եղել «գործ ունենալ» ոստիկանության հետ, FrancePress-ին հայտնել է դերասանի փաստաբանը:
«Նա ինձ տեղեկացրել է, որ մի քանի տարվա հաճելի ընկերությունից հետո դադարեցնում է հարաբերությունները Բարբարա Գանդոլֆիի հետ: Ես ողջունում եմ Բելմոնդոյի որոշումը, որը վճռել է վերջ տալ այդ արկածախնդրությանը», — ասել է փաստաբան Միշել Գոդեն:
Ընդ որում, նա չի մանրամասնել, թե հատկապես ինչն է եղել բաժանման պատճառը:
79-ամյա հանրահայտ դերասանը Գանդոլֆիի հետ ծանոթացել է չորս տարի առաջ՝ ֆրանսիական զմրուխտե լողափում: 35-ամյա մոդելի հետ հարաբերությունները սկսեցին նրան անհանգստություն պատճառել այն ժամանակ, երբ ֆրանսիական եւ բելգիական ոստիկանությունը սկսեց հետաքննել Բարբարայի նախկին ամուսնու բանկային հաշվին փոխանցված 200 հազար եվրոյի ծագումը: 2009-ին ոստիկանությունը հարցաքննեց Բելմոնդոյին՝ պարզելու, արդո՞ք նա է իր ընկերուհուն տվել այդ գումարը: Իրավապահները Բարբարային կասկածում էին Բելմոնդոյից դրամ շորթելու մեջ եւ անգամ համոզում էին դերասանին՝ դատական հայց ներկայացնել իր կենակցուհու դեմ: Բելմոնդոն ի պատասխան՝ հայտարարել էր, թե Գանդոլֆիի դեմ ոչինչ չունի եւ դատական հայց էր ներկայացրել ընդդեմ բելգիական ոստիկանության:
‘