Ժապարով․ 2010-ի դեպքերը կարող էին խաթարել երկրի ամբողջականությունը

131

Ղրղզստանի հարավում 2010 թ․ տեղի ունեցած բախումները էթնիկ ղրղզների և ուզբեկների միջև կարող էին անդառնալի հետևանքներ ունենալ, ուրբաթ օրը Բիշքեկում,  հակամարտության հերթական տարելիցի առիթով, հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

«Ամենավտանգավորն այն է, որ այդ ողբերգական իրադարձությունները կարող էին հանգեցնել մեր հայրենիքի ամբողջականության և միասնության խաթարմանը»,- ասել է նա՝ շեշտելով, որ այն ժամանակ երկրի հարավային մարզկենտրոններ Օշում և Ջալալ Աբադում «արտաքին ապակառուցողական ուժերը, նաև անջատականները», հանրապետության ժողովրդի միասնությունը խաթարելու փորձ են կատարել։

2010 թ․ հունիսի 10-ից 11-ի գիշերը Ղրղզստանի հարավում բախումներ էին սկսվել էթնիկ ղրղզների և ուզբեկների միջև, որոնց հետևանքով Օշ և Ջալալ Աբադ շրջկենտրոններում հրկիզվել էր 3 746 շենք։ Նյութական վնասը կազմել էր մոտավորապես 80 մլն դոլար։ Անկարգությունների փաստերով հարուցվել էր ավելի քան 5 հազար քրեական գործ, տուժած էր ճանաչվել 3,9 հազար մարդ, քրեական պատասխանատվության էր ենթարկվել 545 մարդ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկարգությունների ընթացքում զոհվել էր 400 հոգի, վիրավորվել ու վնասվածքներ էին ստացել մոտավորապես 2 հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոհամեդ Սալահը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը31 տարվա հեռատեսություն․ ՉԻ