‘«Ժառանգության» դասախոսը. Մամուլ’

986

Ուսանողների դասադուլային շարժումը վերջին օրերին տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ոմանք պնդեցին, թե այդ շարժումն ուղղորդված է չար ու մութ ուժերի կողմից, մյուսները հակադրվեցին` նշելով, որ դասադուլը պայքարի ընդունված ձև է դեռ սովետական ժամանակաշրջանից եկած: Ուսանողները բաժանվեցին երկու հակամարտող խմբերի: «Հակամարտության գոտուց» դուրս չմնացին նաև դասախոսական շրջանակներն ու բուհերի ղեկավարությունը:

Այս ֆոնին, սակայն, ուշագրավ է «Ժառանգության» ներկայացուցիչներից Արմեն Մարտիրոսյանի պահվածքը: Վերջինս, «ՉԻ» տեղեկություններով, դասավանդում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում: Այս օրերին նա հրապարակային կոչ չարեց իր ուսանողներին միանալ դասադուլավորներին, ավելին` վերջինս չընդվզեց, երբ այդ բուհը արգելեց իր ուսանողներին մասնակցել դասադուլին: Թվում էր` Արմեն Մարտիրոսյանը կզայրանա այդ ամենից և, որպես Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի ակտիվ զործիչ, ազատման դիմում կներկայացնի ռեկտորատ` հրապարակային անարգանքի սյունին գամելով այդ բուհի ղեկավարությանը: «ՉԻ» տեղեկություններով, սակայն, Արմեն Մարտիրոսյանը Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի նորընտիր ռեկտոր Վահրամ Առաքելյանին խոստացել է լսարանում կոչ չանել իր ուսանողներին մասնակցել դասադուլին, ավելին` համաձայնել է պարտաճանաչ ներկայանալ ինստիտուտ և պարապել իրեն հատկացված դասաժամերը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’