‘
Ինչպես տեղեկացրել էինք, «Ֆեյսբուքում» Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական էջը հայտարարություն էր տարածել, որ «քիչ հետո բոլորին հասանելի կլինի այն տեսանյութը, որտեղ պարզ բոլորը կտեսնեն թե ինչ են խոսացել Րաֆֆին ու Սերժը»: Խոստացված տեսագրությունը տարածվել է՝ հետեւյալ մեկնաբանությամբ.
«Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք», — Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը` «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք` պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»
‘