‘«Ժառանգության» ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է ‘

912

«Ժառանգություն» պարլամենտական խմբակցության կազմը ամենայն հավանակությամբ կենթարկվի փոփոխության՝ իր մանդատից հրաժարված պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին կփոխարինի ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր iLur.am-ը, այսօր` սեպտեմբերի 10-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր մանդատից: Հրաժարվելու մասին դիմումը ԱԺ այսօրվա նիստում ընթերցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ, օրենքի պահանջի համաձայն, Հովհաննիսյանը կարող է 15 օրվա ընթացքում հետ վերցնի իր դիմումը:

Նախորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչի դատապաշտպանը ռեկորդային վարձատրություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Ռենուարի 100.000$-ոց կտավը գնվել է 7$-ով’