‘Ժառանգությունը դիմեց Սահմանադրական դատարան’

1044

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության իրավաբանների խումբը՝ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի և Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, ժամանեց Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարան ենք ներկայացրել մեր հայցը, որով պահանջում ենք վավեր ճանաչել ժողովրդի ընտրությունը և ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը ընտրություններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Նա տեղեկացրեց, որ դիմումը հանձնելուց հետո կուսակցության վարչությունը մամուլի ասուլիս կտա:

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը՝ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ թույլ չեն տալիս «ժառանգություն» կուսակցության մի քանի ակտիվիստներին մոտենալ Սահմանադրական դատարանի շենքին: 

Նախորդ հոդվածը‘Հեքիաթ բարի Սերժի, չար «բոյարների» և առաջադեմ երիտօլիգարխիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը մասնակիորեն քննության է ընդունել Դավիթ Մաթեւոսյանի հայցը ‘