‘«Ժառանգությունը» կողմ է գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն’

657

ԱԺ-ում շարունակվում են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումները: Այսօր խմբակցությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից՝ նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, և կոչ արեց վերջ տալ իշխող մեծամասնության այն հայտարարություններին, թե ընդդիմությունն ընդամենը շահարկում է այս հարցը: Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունը ոչ թե շահարկում է այս հարցը, այլ ընդամենը ցանկանում է ստանալ բոլորին հուզող հարցերի պատասխանները: Հակոբյանը նաև նշեց, որ պետք է դիմել ոչ իշխանական ուժերին՝ ամեն ինչ անելու համար, որպեսզի լայն քաղաքական օրակարգ ձևավորվի:

Նախորդ հոդվածը‘ Հայաստանն ու ԱՄՀ պայմանավորվել են 125 մլն դոլարի նոր վարկերի տրամադրման շուրջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն դեռ 2010-ին էր առաջարկում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել (Տեսանյութ)’