‘«Ժառանգությունը» ներկայացրեց «Նոր Հայաստանի» հիմնը’

1678

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացեց հանրահավաքը՝ ներկայացնելով  «Նոր Հայաստանի» հիմնը:

Այն կատարեց երգիչ Արթուր Իսպիրյանը: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, խոսքերի հեղնակը՝ բանաստեղծ Մուշիկ Միքայելյանը:

 Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքում կհստակեցվի ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակած «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողության կազմակերպչական հարցերը։

Նախորդ հոդվածը‘Սասուն Միքայելյան. Կովալի պես տականքն էլ, դեռ դիակը չսառած, նման գնահատականներ տա՞’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի կինոդրամատուրգը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը հայերի հողն է’