‘«Ժառանգությունը» ողջունում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ‘

1258

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, ընդամենը մեկ խնդիրը չի կարող հիմք լինել կոնսոլիդացիայի համար: Սաֆարյանը հիշեցրեց, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե առաջնահերթություններից է համարում համակարգափոխության իրականացումը, և որ 2013-ի փետրվարին ընտրվելիք նախագահը պետք է լինի նախագահական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի վերջին նախագահը:

«Քաղաքական ուժերից մեկն իր համախոհությունն է արտահայտել, իր դիրքորոշումն է հստակեցրել այս խնդրի կապակցությամբ: Այս պահի դրությամբ «Բարգավաճ Հայաստանի» նույնանման դիրքորոշումը՝ «Ժառանգության» կամ որևէ այլ կուսակցության հետ, հիմք չէ, որ դա կարող է լինել նախագահական հայտի հիմք կամ վերջնական երաշխիք»,- ասաց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի ու 100 տոկոս համամասնական ընտրակարգի:

Նախորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. ՀՀԿ-ն չի մասնակցի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը դեռ չեն սպիացել ‘