‘«Ժառանգությունն» ԱԺ-ում արտահերթ նիստ է նախաձեռնում’

1160

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովում արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես գալիս: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությանը արդեն իսկ միացել է «Դաշնակցությունը»:

Արտահերթ նիստի օրակարգն առայժմ հստակ չէ: Միայն հայտնի է, որ արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է դասադուլավորներին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ. Մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ’