‘
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Նոր Հայաստանի երդմնակալության» արարողության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին: Ներկայացնում ենք «Ժառանգության» մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը ստորև.
ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Հարգելի գործընկերներ,
Սևան քաղաքի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
‘