‘
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ի հետ զրույցում չի բացառել, որ իրենք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Նրա խոսքով՝ կուսակցությունում այս հարցը քննարկել են: Մեր հարցին, թե վերջնական որոշում չկա՞, թե՞ կա, ու չեն ուզում հրապարակել, Խուրշուդյանն ասաց՝ վերջնական որոշում չկա, բայց չի բացառվում, որ դիմեն:
Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ևս չի բացառել, որ հնարավոր է՝ մինչև մարտի 2-ը դիմեն ՍԴ՝ վիճարկելու փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
‘