‘
Ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ներկայում՝ Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդիեն իր նոր՝ «Ինչ եղել՝ եղել է» գրքում ցնցող բացահայտումներ է արել:
«Պատանեկան տարիներին Կենտրոնական Ֆրանսիայի Շատոռուում Ժերարը թալանում էր թարմ գերեզմանները, ծեծկռտուքների էր մասնակցում, ծխախոտի մաքսանենգությամբ էր զբաղվում ու նաև պոռնկությամբ՝ տրվելով անցնող-դառնող բեռնատարների վարորդներին», — գրել է Independent-ը:
Դերասանը պատմում է, թե ինչպես էր մայրը աբորտ անում: «Ես զգում է այն բոլոր տանջանքները, որ խեղճ մայրս էր ինքն իրեն պատճառում շուղերով,- խոստովանել է դերասանը:- Այդ երրորդ երեխան, որին նա չէր ուզում ունենալ, ես էի՝ Ժերարը: Ես ողջ մնացի»:
Հորը, որ թիթեղագործ էր, Դեպարդիեն հարբեցող է անվանում: Նրա ասելով՝ հայրն անգրագետ էր, ու նրան Դեդե էին կոչում, որովհետև «Դ»-ն նրա իմացած միակ տառն էր:
Նոր գրքի բացահայտումները լույս են սփռում նաև դերասանի և նրա որդու՝ Գիյոմի փոխհարաբերությունների վրա: Դեպարդիե-կրտսերը, որ տաղանդավոր դերասան էր, 2008 թ. մահացել է 37 տարեկան հասակում թոքախտից: Գիյոմը թմրանյութերից կախվածություն ուներ և նույնպես զբաղվում էր պոռնկությամբ:
«Պուտինն ինձ նման է,- խոստովանել է դերասանը:- Ոչ ոք նրա վրա մի սուի խաղադրույք անգամ չէր անի, երբ նա «պացան» էր: Դա շատ վատ կարող էր վերջանալ նրա համար Լենինգրադում, որտեղ ծնվել էր ու խուլիգան դարձել: Ճիշտ ինձ նման, ասում եմ»:
Փոխանցում է BBC-ն:
‘