‘
Հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն Չեչնիա ժամանելուց հետո այցելել է Գրոզնիի մարրզադաշտ, որտեղ Ռուսաստանի առաջնության իր հանդիպումներն է անցկացնում «Թերեքը»:
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, թանկագին հյուրին դիմավորել է մարզահամալիրի տնօրեն Մագոմեդ Մացուեւը: Մարզադաշտում կարճ էքսկուրսիայից հետո Մացուեւը Դեպարդիեին է նվիրել «Թերեքի» շարֆը եւ «Ահմատ Արենա» մարզադաշտի փոքրիկ հուշանվերը: Գրոզինում Ժեպարդիեն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից նաեւ հինգ սենյականոց բնակարան է ստացել:
Նշենք, որ Դեպարդիեն 50 տարվա ֆուտբոլի երկրպագու է: Ժամանակին զբաղվել է այդ մարզաձեւով, եղել է դարպասապահ: Փոքր հասակում նրա կուռքն է եղել 1950-ականների Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ֆրանսուա Ռեմետերեն, այնուետեւ երկրպագել է Ֆաբյեն Բարտեզին, իսկ ներկայումս մեծագույն դարպասապահ է համարում Ջանլուիջի Բուֆոնին:
‘